Bazketar
Բազկեթար
Շինարարական ընկերություն
«Բազկեթար» ՍՊ ընկերությունը, որպես շինարարական կազմակերպություն, հիմնադրվել է 2006թ։ Ընկերությունը իր
գործունեությունն է ծավալում կապիտալ շինարարության ոլորտում (բնակելի, հասարակական և արտադրական շենքեր
և շինություններ)։
Որդեգրելով այն գաղափարախոսությունը, որ պետք է միայն գործով, այլ ոչ թե գովազդով ապացուցել աշխատանքի
որակը ՝ ընկերությունը գրավում է իր կայուն և առաջատար դիրքերը շուկայում ՝միևնույն ժամանակ
համագործակցելով հեղինակավոր բազմաթիվ կազմակերպություննների հետ։
Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝ բազմաբնակարանային, բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրների կառուցում, հիմնանորոգում և կահավորում։ Ընկերությունն իր առաքելությունն է համարում մատուցել այնպիսի ծառայություն, որպեսզի պահպանի իր հավատարիմ գործընկերներին և ամենակարևորը ձեռք բերի գոհունակ պատվիրատուներ։ «Բազկեթար» ՍՊԸ -ն հագեցած է տեխնիկական և մեխանիկական բոլոր անհրաժեշտ միջոցներով ՝ ավտոբետոնամղիչ պոմպով, շինարարական գույքով, մեքենա-մեխանիզմով, ինչպես նաև ունի բարձրակարգ, հմուտ և փորձառու ինժեներական մեծ թիմ։ Ընկերության նշանաբանն է «Կառուցել և արարաել միա՛յն հայրենիքում»։

Որակի գրավականը
ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Բազկեթարն ունի որակի վերահսկողության արդյունավետ համակարգ։ Շինարարական գործընթացի ողջ ընթացքում պատշաճ պարբերականությամբ ստուգվում ու վերահսկվում է կատարված աշխատանքի որակն ու համապատասխանությունը նախագծին:
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Շրջակա միջավայրի պահպանությունը հանդիսանում Բազկեթարի գործունեության առաջնահերթությունը: Ընկերության քաղաքականությունն է` առավելագույնս ապահովել իր կողմից իրականացվող աշխատանքների համապատասխանությունը շրջակա միջավայրի պահպանման նորմերին:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Բազկեթարի ղեկավարությունը, գիտակցելով աշխատողների առողջության և աշխատանքի անվտանգության պահպանման կարևորությունը՝, դիտարկում է գործող աշխատանքի անվտանգության կառավարման համակարգը որպես ընկերության արդյունավետ գործունեության կարևորագույն տարր:
ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Բազկեթարում ներկաույմս աշխատում է ավելի քան 300 աշխատակից, որոնցից 40-ը զբաղեցնում են ինժեներատեխնիկական պաշտոններ։ Բոլոր այս աշխատողների բարեխիղճ աշխատանքի և աշխատասիրության շնորհիվ են ստեղծվում ամուր և վստահելի կառույցներ։

Լիցենզիաներ
Բազկեթարը շինարարության վարման համար ունի համապատասխան լիցենզիաներ



Կապ մեզ հետ